Հեղափոխության էքսպերիմենտը տապալվել է. պետք է առաջ շարժվել, տեղում դոփելու իմաստը ո՞րն է. Ստեփան Դանիելյան
«Առաջ է պետք շարժվել, տեղում դոփելու իմաստն ո՞րն է»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ընդգծելով, որ «հեղափոխություն» էքսպերիմենտը տապալվել է:
Ստեփան Դանիելյանը նաև նկատել է. «Ում տուն է պետք ուղարկել, ում հայտնի վայրերը, իսկ ոմանք, ովքեր իրենց լավ են դրսևորել (իրենց պատշաճ են պահել, իրենց ոլորտներում հաջողություն են գրանցել, անօրինականություններ չեն արել, չեն հայհոյել) կարող են մտնել հաջորդ կառավարություն»։










