Հրշեջ-փրկարարները Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:27 • 17.05.20
Մայիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ,
Սյունիքի մարզի Ալվանք գյուղում՝ մոտ 1500 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել :
Placeholder










