Կատարում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը

16:30 • 17.05.20

Այսօր Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին, և մաղթում երջանկություն և հաջողություններ»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: