Bloomberg-ը փոխել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության մասին հոդվածի վերնագիրը
Bloomberg գործակալությունը փոխել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության մասին հոդվածի վերնագիրը երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունից հետո։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Այժմ նյութն անվանվել է՝ «Փորձագետները մտահոգված են COVID-19-ից մահացության մասին ռուսական տվյալների հարցում»։
Նշվում է, որ վերնագիրը փոխվել է ցույց տալու համար, թե դրա հեղինակները «կասկածի տակ են դնում» Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թվի «վիճակագրության մեթոդաբանությունը»։
Այս շաբաթ Bloomberg-ը նյութ էր հրապարակել, որը կրում էր հետևյալ վերնագիրը. «Փորձագետները ցանկանում են իմանալ, թե ինչու կորոնավիրուսն ավելի շատ ռուսաստանցու չսպանեց»։ Հոդվածում վստահեցվում է, թե Ռուսաստանն իբր սխալ է իրականացնում վիրուսի հետևանքով զոհերի թվի հաշվարկը։
Դրանից հետո Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Արևմուտքում Մոսկվայի հանդեպ ապատեղեկատվության քարոզչություն են իրականացնում։










