Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

11:43 • 17.05.20

Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, 8 մարդ առողջացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեին:

Հստակեցվում է, որ գրանցված 5 դեպքերրից 3-ը տեղական են (Ցզիլին նահանգում), իսկ երկուսը երկիր են բերվել արտասահմանից (գրանցվել են Տյանցզին նահանգում և Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում):

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 շրջաններից տեղեկություն է ստացել գրանցված կորոնավիրուսով վարակման 82 947 դեպքի մասին, ներկայումս հիվանդ է 86 մարդ (10-ը գտնվում է ծանր վիճակում),78 227 մարդ դուս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 4633 դեպք»,-ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 722 306 է, մահացել է 313 267 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: