Ուհանում կորոնավիրուսի՝ ախտանշաններ չունեցող 28 վարակակիր է հայտնաբերվել. Gazeta.ru

22:20 • 17.05.20

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որտեղից տարածվել է կորոնավիրուսի վարակը, երեք օրում բժիշկները 28 վարակակիրների են հայտնաբերել, որոնց մոտ ախտանշաններ չեն դրսևորվում:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, քաղաքում մեկնարկել է բոլոր բնակիչների թեստավորման նախաձեռնությունը: Հետազոտություն են անցել 222 հազար բնակիչներ:

Առանց ախտանշանների հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ քաղաքի իշխանությունները որոշել են թեստավորել 11 մլն բնակչությանը՝ բացառելու համար վիրուսի տարածման երկրորդ ալիքը: Այդ որոշումը կայացվել է, երբ անցյալ շաբաթ վարակման մի անգամից մի քանի նոր դեպք է արձանագրվել: