Դաղստանում կորոնավիրուսից և թոքաբորբից ավելի քան 40 բժիշկ է մահացել
Դաղստանում ավելի քան 40 բժիշկ է մահացել կորոնավիրուսից և թոքաբորբից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրահիմովին:
«Գործընկերների (մահացած) թիվը ավելի քան 40 է: Սա իրոք ողբերգություն է: Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում նրանց հարազատներին և ընտանիքներին, ինչպես նաև հանրապետությունում մահացած բոլոր մարդկանց հարազատնեփրին»,-ասել է նախարարը:
Նախարարը տեղեկացրել է, որ մահացած բուժաշխատողների ընտանիքներին կվճարեն 2.7 միլիոն ռուբլի գումար, իսկ այն բուժաշխատողներին, որոնց առողջությունը տուժել է համաճարակի ընթացքում, կվճարեն 688 000-ից մինչև 2 միլիոն ռուբլի:
Դաղստանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3280 դեպք:










