Իսրայելի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը

23:09 • 17.05.20

Իսրայելի Քնեսեթը (միապալատ խորհրդարան) կիրակի հաստատել է 35-րդ կոալիցիոն կառավարության կազմը, որը վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձևավորել է մարտի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, կառավարության կազմին վստահություն են հայտնել 120 պատգամավորների 73-ը, որից հետո Նեթանյահուն և նրա կոալիցիոն գերծընկեր Բենի Գանցը մասնակցել են երդմնակալության արարողությանը:

«Լիկուդ» և «Կախոլ-Լավան» կուսանկցությունների միջև կնքված կոալիցիոն համաձայնությամբ՝ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2021 թվականի նոյեմբերի կեսերը, որից հետո պաշտոնավարումը կստանձնի Գանցը: