Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 1 500-ից. Интерфакс
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ևս 71 մարդ է մահացել, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ և կորոնավիրուս: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Մոսկվայում կորոնավիրուսի վերահսկման և իրավիճակի մոնիթորինգի հարցով օպերատիվ շտաբին:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքով մահացած պացիենտների թիվը 1 432-ից հասել է 1 503-ի:
Շաբաթ օրվա առավոտյան ստացված տվյալներով՝ ընդհանուր առմամբ Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 138 969: Այսինքն՝ 1 օրում վարակումների ընդհանուր ցուցանիշն ավելացել է 3.5 հազարով: Մայրաքաղաքում հիվանդացածների թվի օրական աճը կազմել է մայիսի 1-ից սկսած նվազագույնը: 1 օրվա կտրվածքով՝ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսից ապաքինվել է 1 470 մարդ: Ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը անցնում է 26 հազարը:










