Ցանցահենները բացահայտել են Թրամփին վարկաբեկող տեղեկությունների մի մասը. Forbes

17:33 • 17.05.20

Հաքերները որոշ տեղեկություններ են բացահայտել, որոնք, իբրև թե, կարող են խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոյեմբերին երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցում:

Ինչպես փոխանցում է Forbes-ը, հանցահենների խումբը, որը հայտնի է REvil անունով, ենթադրաբար, գաղտնի տվյալներ է ստացել՝ կոտրելով նյույորքյան փաստաբանական ընկերության տվյալների բազան: Նշվում է, որ այդ ընկերությունը որևէ առնչություն չի ունեցել երկրի ղեկավարի հետ:

Անցյալ շաբաթ հաքերները 21 մլն դոլար են շորթել վարկաբեկող փաստաթղթերի համար այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Լեդի Գագան, Մադոննան, Մրայա Քերին և U2 խումբը: Այնուհետև կիբեռհանցագործները 42 մլն դոլար են պահանջել՝ սպառնալով հրապարակել Թրամփի մասինգաղտնի տեղեկությունները:

Ընկերությունից հայտնել են, որ հաքերներից ստացել են ծածկագրված ֆայլեր, որոնցում նրանք տեղադրել են վարկաբեկող տեղեկոթյունները և հասանելիության գաղտնաբառերը: Խոսքը 169 նամակի մասին է, որոնք ուղարկվել են էլեկտրոնային փոստով: Աղբյուրի տվյալներով՝ այդ փատաթղթերում պարբերաբար նշվում է Թրամփի անունը, սակայն որևէ վարկաբեկող տեղեկություն չկա: