ԱՄՆ-ում գաղտնի ռազմական տիեզերանավով հրթիռ է արձակվել

22:43 • 17.05.20

Կիրակի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող կայանից մեկնարկել է Atlas 5 ծանր հրթիռակրի թռիչքը՝ ռազմական նշանակության X-37B տիեզերական նավով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, հրթիռն արձակվել է տեղի ժամանակով 09:14-ին (երևանյան 17:14): Նշվում է, որ Atlas 5-ը 1 րոպե 40 վայրկյան անց հատել է 1 Մախ արագության շեմը և թռչում է գերձայնային արագությամբ: Հրթիռակրի վերին աստիճամն արդեն անջատվել է:

Հրթիռակրի արձակումն իրականացվել է ԱՄՆ Տիեզերական ուժերի շահերից ելնելով: Նախագիծն իրականացնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է հաջորդ սերնդի մարտավարական ռմբակոծիչի մշակմամբ: Х-37В տիեզերանավում, ինչպես նաև բեռնատար հատվածում գտնվող սարքավորումների մասին տեղեկությունը գաղտնի է: