Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսով վարակված երեխա է լույս աշխարհ եկել

21:04 • 17.05.20

Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսով վարակված երեխա է ծնվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից: Երեխայի և մոր վիճակը կայուն է:

«Կինը հղիության ժամանակ վարակվել է կորոնավիրուսով, և նորածինը լույս աշխարհ է եկել վիրուսով: Այժմ նրանք արդեն տանն են, նրանց վիճակը բավարար է: Նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հյուսիսային Օսիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2165 դեպք: 968 մարդ գտնվում է ամբուլատոր բուժման պայմաններում, 141-ը՝ հիվանդանոցային, 1041-ն ապաքինվել է, 15-ը՝ մահացել: