Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի մոտ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել

20:00 • 22.05.20

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի մոտ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել։

Tert.am-ի տեղեկություններով` մի քանի անձ հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին, սպառնացել և հեռացել։

Ոստիկանության լրատվության վարչությունից միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ահազանգ ստացել են. «Ահազանգ ստացվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակում է կատարվել։