Ադրբեջանում վերջին 1 օրում կորոնավիրուսի ավելի քան 100 դեպք է հայտնաբերվել․ ևս 2 հիվանդ մահացել է

18:20 • 22.05.20

Ադրբեջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակման 106 դեպք է հայտնաբերվել, 59 մարդ ապաքինվել է, 2 մարդ մահացել է: Այս մասին ասված է նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ, գրում է minval.az-ը։

Ադրբեջանի օպերատիվ շտաբի անդամ, Հանրապետության տարածաշրջանային բժշկական ստորաբաժանումների միության նախագահ Ռամին Բայրամլին նաև ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում մինչ օրս 681 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով, որոնցից մահացել է 4-ը։

Նրա խոսքով՝ դա կազմում է վարակվածների ընդհանուր թվի 18 տոկոսը։ Նրանց մեծ մասը կրտսեր և միջին բուժանձնակազմի անդամներ են։ 537 բուժքաշխատողներ ապաքինվել են, մյուսների բուժումը շարունակվում է։