Այդ որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

20:33 • 22.05.20

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ մեկնաբանություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»: