Ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում

15:20 • 24.05.20

Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է կատարվում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

«Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին էր բերման ենթարկվել մի քաղաքացի, որը ենթարկվել էր բռնության:
 

Ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում