ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանին նվիրված զորահանդեսին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին»,-ասել է Մանե Գևորգյանը:
Նրա խոսքով` ՀՀ կառավարության ղեկավարի այցի հստակ ժամկետը դեռևս պարզ չէ: «Սակայն մասնակցությունը ես հաստատում եմ»,-ընդգծել է մամուլի քարտուղարը:
Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ Հաղթանակի զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին:










