Վարչապետի ընտանիքին պատկանող թերթն ապատեղեկատվություն է տարածում, այն ինչ արվում է ուղղակի քաղաքական հետապնդում է. Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի առաձնատան խուզարկության մասին

12:30 • 14.06.20

Այս պահին խուզարկությունը շարունկավում է, իրավապահները որոշակի գործողություններ են կատարում, պարոն Ծառուկյանի տանը: Այս մասին ֆեյբուքի ուղիղի եթերում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա նշեց, որ վարչապետի ընտանիքին պատկանող թերթը տարածում է ապատեղեկատվություն: «Ինչ-որ ֆինանսական մախինացիաների, ինչ-որ գումարների մասին է խոսքը գնում, թե այդպատճառով է խուզարկությունը արվում: Ոչ, խուզարկությունն արվում է 2017թ. ընտրությունների հետ կապված մեծամասնականով մեր Գավառի թեկնածուի պահով, իբր թե թեկնածուն այնտեղ չարաշահումներ է արել, դա է հիմնական: Դրա հետ մեկտեղ Գեղարքունիքի մարզում բոլոր մեր պատասխանատուներին, բոլորին բերման են ենթարկում խուզարկություններ են անում, ընդհուպ մինչև երեխաների հեռախոսներն են առգրավում»,- ասաց նա:

Նա նշեց, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշման բնույթի որոշակի գործողություններ: «Սա շանտաժ է, լռեցնելու փորձ, ոչ մի աղերս խուզարկությունը չունի այն տեղեկությունների հետ, որը տարածում է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, մի՛ հավատցեք»,- կոչ արեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: