Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հորդորում է բոլոր փաստաբաններին օգնել բերման ենթարկված քաղաքացիներին (տեսանյութ)
Հարգելի փաստաբաններ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում այս պահին տանում են Շենգավիթ համայնքի ոստիկանական բաժանմունք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ նշել է իրավապաշտպան «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Խնդրում եմ բոլոր փաստաբաններին պատրաստ լինել, անհրաժեշտության դեպքում այցելել ոստիկանական բաժանմունքներ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար:
Խնդրում եմ բոլոր փաստաբաններին մոտենալ Երևանի ոստիկանության բաժիններ, քանի որ այս պահին բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, որոնք ունեն փաստաբանի կարիք:
Մանրամասները՝ տեսանյութում:










