Հիմա կայցելենք Ռուս ուղղափառ եկեղեցի՝ նրանց շնորհավորելու պետական տոնի առթիվ, ապա կվերադառնանք ԱՄՆ դեսպանատան մոտ՝ նրանց հանձնելու շնորհակալագիրը. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

16:49 • 14.06.20

ԱՄՆ դեսպանատան մոտից «Ադեկվադ» միաբանության անդամները հեռացան՝ զբոսնելու այլ տարածքում, քանի որ ոստիկանության աշխատակիցները նրանց ասացին, որ չեն կարող այդտեղ շարունակել իրենց հավաքը:

Tert.am-ի հետ զրույցում Դանիելյանը պարզաբանեց, որ ոչ թե իրենց են արգելել հավաք անել, այլ ոստիկանությունն իրենց տեղյակ է պահել, որ ակցիա անցկացնելն այդ վայրում առհասարակ արգելված է: «Բայց, քանի որ մենք ակցիա չէինք անցկացնում, մենք որևէ պահանջ չունենք, եկել ենք մեր շնորհակալությունը հայտնենք, չենք կարծում, որ իրենց պահանջը մեզ էր վերաբերում: Մենք բալանսավորված քաղաքականության կողմանկից ենք, այսօր եկել ենք շնորհակալություն հայտնելու ԱՄՆ դեսպանատանը իրենց լռության համար, կայցելենք Ռուս ուղղափառ եկեղեցի»,- ասաց նա:

«Երեկ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի պետական տոնն էր, ես տղաներին առաջարկեցի ժամանակավորապես այցելել Ռուս ուղղափառ եկեղեցու շենք և նրանց շնորհավորել պետական տոնի առթիվ, հաջորդիվ, ըստ ամենայնի՝ կվերադառնանք այս մի քաղաքական բևեռի դեսպանատուն և կփոխանցենք մեր գրավոր շնորհակալագիրը»,-հավելեց Դանիելյանը: