Լոնդոնում փողոցային անկարգությունների պատճառով ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում փողոցային անկարգությունների պատճառով ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել, 6 ոստիկան էլ՝ մարմնական վնասվածքներ ստացել, հայտնում է BBC-ն:
Իրավիճակը լարվել է, երբ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Թրաֆալգարի հրապարակում բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիաներ իրականացնող ուլտրաաջերի և հակառասիստ ցուցարարների միջև:
Չնայած հանրահավաքներ չիրականացնելու վերաբերյալ մինչ այդ ոստիկանության հնչեցրած նախազգուշացումներին, ցուցարարներն իրենց հավաքները չեն դադարեցրել՝ պնդելով, որ պաշտպանում են պատմական հուշարձանները ռասիստների ոտնձգություններից:
Անկարգությունների մասնակիցները ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ ու քարեր են նետել, որին հետևել են բախումներն ու ձերբակալությունները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ «ռասիստական որսագողությունը» երկրում տեղ չունի: «Ոստիկանության վրա հարձակված յուրաքանչյուր ոք օրենքի ողջ խստությանն է հանդիպելու», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ջոնսոնը:










