Ինձ կոշտ ձերբակալեցին, ունեմ վնասվածքներ. փաստաբաններին խնդրում եմ այցելել բաժիններ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

13:56 • 14.06.20

«Ես հավաքը միայն դիտարկում էի ու կոչ էի անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոը Արման Աբովյանին»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իրավական ուղի» կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա միմյանց հետևող գրառումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ինձ կոշտ ձերբակալեցին, ունեմ վնասվածքներ. ԼՐԱՑՈՒՄ. Թեթև է։ Բան չկա»,-գրել է Ռուբեն Մելիքյանը, այնուհետև նշել, որ ինքը հետևում էր հավաքին և կոչ էր անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոր Արման Աբովրանին:

Մելիքյանը նաև փաստաբաններին խնդրել է այցելել բաժիններ. «Մի ձերբակալված կարծես ուշագնաց էր»։

Ռուբեն Մելիքյանի ձերբակալումը՝ տեսանյութում: