Հայաստանում ցանկացած իշխանություն 30 տարի նույն ոճով է աշխատել, ինչ հիմա է աշխատում. Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ

12:55 • 14.06.20

«Մենք մեր մտահոգութոյւնն ենք հայտնել, որ լավ չեք աշխատում, ինչի՞ եք «պաժառ» ընկել»,- Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ այս պահին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տունը ԱԱԾ-ը հետախուզում անցկացնում:

«30 տարի է նույն ոճով են աշխատում: ՀՀ-ում ցանկացած իշխանությունը  նույն ոճով է աշխատել, ինչ հիմա է աշխատում»,- ասաց Երևանի Ավագանու անդամը:

Հարցին, թե այսօր գնացել եք «Առինջ մոլ» և աշխատակիցներին ասել, որ գան այստեղ՝ Արմեն Ներսիսյանը պատասխանեց. «Ով ինչ սուտ խոսի, պետք է հավատա՞ք: Ես առավոտյան 8.20 եղել եմ «Առինջ մոլում» և միանգամից եկել եմ ստեղ: Էլ ե՞րբ եմ մարդկանց հետ շփվել: Ես հավատացնում եմ, կամերաներով կապացուցեմ, փաստավավերագրական, որ իմ կողմից նման բան չի եղել: Ով ինչ սուտ ասես խոսում է, ուրեմն ժողովուրդը իր խելքը չունի, իմ կոչո՞վ պիտի գան»:

Հարցին, թե այստեղ կա՞ն Առինջի աշխատողներ, Երևանի ավագանու անդամն ասաց. «Ինչ իմանամ , եթե տնօրենն եմ պետք է բոլորին ճանաչեմ»: