Իսլամիստ գրոհայինները Նիգերիայում 60 մարդու են սպանել
Նիգերիայի հյուսիսային Բորնո նահանգում իսլամիստ գրոհայինները առնվազն 20 զինվորականի և 40 քաղաքացիական անձի են սպանել, հայտնում է Reuters-ը:
Գրոհայինների հարձակման հետևանքով 100-ավոր մարդիկ են վիրավորվել, և տեղի հոսպիտալում առաջացած գերծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ տուժածների բուժօգնություն ցուցաբերվել է հոսպիտալից դուրս:
Իսլամիստները այրել են ՄԱԿ-ի հումանիտար կենտրոնն ու տեղի ոստիկանական բաժանմունքը, բացի այդ՝ բնակիչներին նամակներ են բաժանել՝ զգուշացնելով նրանց չհամագործակցել զինվորականների ու միջազգային հումանիտար աջակցություն ցույց տվող կազմակերպությունների հետ:
Օրեր առաջ իսլամիստ գրոհայինները մեկ այլ հարձակում էին գործել Գուբիո նահանգում, որի հետևանքով 69 մարդ էր մահացել:










