Ոստիկանության գործողություններից վնասվածք են ստացել ԲՀԿ-ական պատգամավորները. ինձ պառկեցրեցին գետնին, ասացի՝ պատգամավոր եմ, պատասխանեցին՝ նշանակություն չունի. Կարինե Պողոսյան (տեսանյութ)
Ոստիկանության կողմից ԱԱԾ շենքի մոտ ուժ է կիրառվել ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ, նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել:
ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը Tert.am-ին պատմեց, որ 10 ոստիկան ամեն մեկը մի կողմ հրեց իրեն, ընկել է գետնին:
«Ամբողջ մարմնով պառկացրեցին գետնին, բազմիցս միլիոնավոր անգամ ասացի պատգամավոր եմ, իրենց չէր հետաքրքրում: Ամբողջությամբ հորիզոնական դիքով պառկեցրեցին գետնին, ասացի՝ իրավունք չունեք, ես պատգամավոր եմ, ասացին՝ նշանակություն չունի, թե ով եք»,- պատմեց նա:
Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը և այլ ԲՀԿ-ական պատգամավորներ ևս տուժել են ոստիկանաական գործողություններից:










