Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել. Դատախազություն
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված՝ բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ:
Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները:










