Սա քաղաքական հետապնդում է. ԲՀԿ-ական պատգամավորները՝ Ծառուկյանի տան խուզարկության մասին (տեսանյութ)
ԱԱԾ-ն խուզարկություն է անում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող տանը։ Այնտեղ են ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք սա համարում են քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։
Մանրամասները՝ տեսանյությում:










