Արարատի մարզում հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Opel-ի վրա, իսկ Audi Q7-ը բախվել է տապալված ծառին.10-ամյա և 5-ամյա երեխաներ են հոսպիտալացվել. Shamshyan.com

20:55 • 14.06.20

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հաստաբուն ծառն ընկել է ընթացող, 41-ամյա Արման Ոսկանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև տապալված ծառին է բախվել 35-ամյա Նորայրիս Շագոյանի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայով մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհաի երթևեկելի գոտուց, այնուհետև հոսանքազրկել Audi ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորներ, 10-ամյա Անահիտ, 5-ամյա Կարո Ոսկանյաններից, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ոսկանյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կ. Ոսկանյանը բժիշկների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: