Կրասնոյարսկի օդանավակայանում բժշկական դիմակով ինքնաթիռ է վայրէջք կատարել (լուսանկար)

16:59 • 14.06.20

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի օդանավակայանում քթին բժշկական դիմակ նկարված ինքնաթիռ է վայրէջք կատարել: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաալիքը:

Հայտնի է դարձել, որ ինքնաթիռը «Победа» ընկերությանը պատկանող Boeing-737-ն է, որի վրա բացի դիմակից եժախտիքի խոսքեր են գրված` ուղղված բուժաշխատողներին:

«Շնորհակալություն սպիտակ խալաթներով հերոսներին»,-գրված է ինքնաթիռի վրա:

Ինքնաթիռը կորոնավիրուսով պայմանավորված երկամսյա ըմդմիջումից հետո առաջին չվերթն է կատարել: