Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի. Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսություն
19:40 • 14.06.20
Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը։
«Հունիսի 14-ին ժամը 17։19 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի»,- նշվում է հաղորդագրությունում։
Placeholder










