Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով

22:23 • 14.06.20

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Հունիսի 14-ի դրությամբ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը հետևյալն է՝ ըստ երկրների.

1. Հայաստան - 5625

2. Ռուսաստան – 3625

3. Իրան - 2233

4. Թուրքիա – 2114

5. Ադրբեջան – 982   

6. Վրաստան – 217

Մեր երկիրը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (91) տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (105) հետո:

Երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (57), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (48), Ադրբեջանը (12), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 663, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 16 667 է, մահվան դեպքերինը՝ 360: