Չինաստանում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել (լուսանկար, տեսանյութ)
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի մայրուղիներից մեկում ավտոցիստերն է պայթել, որ հետևանքով ամենաքիչը 19 մարդ մահացել է, 166 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է CGTN հեռուստաընկերությունը` հղում տալով տեղական իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին, տեղի ժամանակով 16:40-ին(Երևանի ժամանակով 12:40-ին) G15 «Շենյան-Հայկոու» ավտոմայրուղու վրա:
Նախնական հետաքննությունը պարզել է, որ հեղուկ գազով բեռնված ավտոցիստեռնը պայթել է մայրուղու վրա, ինչի հետևանքով այն բարձրացել է օդ: Թռնելով ավելի քան 100 մետր ՝ բաքը ընկել է մայրուղու վրա գտնվող գործարանային կառույցների վրա, ինչի հետևանքով երկրորդ պայթյունն է տեղի ունեցել:
Բնակելի վայրի շատ շենքեր, որոնք գտնվում են մայրուղու այն հատվածի մոտ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ավերվել են, մարդիկ փլատակների տակ են մնացել:
Տեսանյութն` այստեղ:











