Դավիթ Խաժակյանը ազատ է արձակվել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ազատ է արձակվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի ընկերներ,
Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին:
Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»,- գրել է նա:










