Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:41 • 14.06.20

Թուրքիայի արևելյան շրջանում 5.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Տարերային աղետի օջախը գտնվել է 5 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս, որտեղ շուրջ 81 000 մարդ է բնակվում:

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակից վնասվածքներ են ստացել երկրաշարժի հետևանքով: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել է ժանդարմերիայի դիտորդական աշտարակը: