Ճապոնական Honda գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

15:28 • 14.06.20

Ճապոնիայի ամենախոշոր ավտոարտադրողներից մեկի` Honda Motor ընկերության գործարանում պայթյուն  է տեղի ունեցել, ինչ հետևանքով երկու մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը` հղում տալով տեղի ոստիկանությանը:

Գործակալության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայի ժամանակով այսօր առավոտյան` 9:15 (Երևանի ժամանակով 4:15):

Պայթյունը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի բաշխիչ վահանակի շրջանում, երբ երկու աշխատակից ստուգել են նրա աշխատանքը: Արդյունքում տղամարդիկ լուրջ այրվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Պայթյունի պատչառները պարզվում են: