Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբի անդամները սպանել են ավելի քան 60 մարդու

14:06 • 14.06.20

Նիգերիայի հյուսիս-արևելյան Բորնո նահանգում իսլամիստ ահաբեկիչների երկու հարձակումների հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում տալով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ ծանր զենքերով, այդ թվում նռնականետերով զինված իսլամիստները սպանել են ամենաքիչը 20 զինվորականի և ավելի քան 40 քաղաքացու:

Հարձակումները տեղի են ունեցել Բորնո նահանգի Մոնգունո և Նգանզայ շրջաններում: Ականատեսների խոսքերով` հարյուրավոր բնակիչներ են տուժել:

Ահաբեկիչները նաև հրդեհել են ոստիկանական բաժանմունքն ու ՄԱԿ-ի հումանիտար օգնության կենտրոնի շենքը: