Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8835 նոր դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8835 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակման ամենաշատ նոր դեպքեր գրանցվել է Մոսկվայում` 1477, Մոսկվայի մարզում գրանցվել է վարակման 717 դեպք, Սանկտ Պետերբուրգում` 256 , Սվերդլովսկի մարզում` 254 դեպք: Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 119 մարդ:
Այսպիսով, համաճարակի սկզբից Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 528 964 դեպք, վարակման հետևանքով մահացել է 6948 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 7 891 281 է, մահացել է 432 745 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










