Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ին այսօրվա լռության համար և ուզում ենք՝ դեպսանատունը չմոռանա այս դրվածքը և հետագայում էլ չխառնվի մեր ներքաղաքական զարգացումներին. Կ. Տեր-Նակալյան (տեսանյութ)

16:26 • 14.06.20

Երկար տարիներ մենք տեսնում էինք, որ ցանկացած իրադարձություն, որ լինում էր երկրում, ԱՄՆ-ն շտապում էր տարբեր զեկույցներով, մտահոգություններ արտահայտելով, քաղաքական ճնշումներ գործադրել նախորդ բոլոր իշխանությունների վրա, դա կոչվում է միջամտություն երկրի ներքին գործերին: Այս մասին ԱՄՆ դեսպանատան մոտ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ այսօր բացառիկ իրավիճակ է ստեղծվել: «Առաջին անգամ մեր նորանկախ պատմության ընթացքում, երբ երկրում տեղի են ունենում բավականին լուրջ ներքին զարգացումներ, գոհունակությամբ արձանագրում ենք՝ առաջին անգամ ԱՄՆ-ն որևիցե կերպով չի ուզում միջամտել ՀՀ գործերին»,- ասաց նա:

Կոստանտին Տեր-Նկալյանը նշեց, որ ցանկանում են իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել այդ առնչությամբ:

«Ուզում ենք, որ ԱՄՆ դեսպանատունը չմոռանա այս նոր դրվածքը, նոր իրականությունը: Պատրաստվում ենք սիմվոլիկ արձանագրել դա շնորհակալագրի տեսքով, որովհետև վաղն էլ են լինելու այս կամ այն քաղաքական զարգացումներ և օրվա հրամայկանն է, որ ԱՄՆ-ի և այլ երկրների դեսպանատներն ու գործակալական ցանցերը չհամարձակվեն միջամտել Հայաստանի ներքին հարցերին: Մեր հարցերը մենք կլուծենք ինքնուրույն»,- ասաց նա:

Անդրադանռալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, ապա նրա հարցաքննությանը` վերջինս նշեց, որ խորհրդարանական խոշորագույն ընդդիմադիր ուժի ղեկավարին պատրաստվում են ձերբակալել, ու այստեղ իրենք չեն էլ քննարկում, թե որքանով են առաջ քաշված մեղադրանքները համապտասխանում իրականությանը, այստեղ պարզապես արձանագրում են տոտալ երեսպաշտության հրավառությունը, որ հանգուցալուծվեց այսօր:

«Ի՞նչ է արել Գագիկ Ծառուկյանը, որ այդ երկու տարում հայտնի չէր, հայտնի դարձավ գիշերը կամ լուսադեմին: Երկու տարի առաջ մեզ ասում էին` ինքը խոշոր սեփականատեր է, լավն է: Լավն էր այնքան ժամանակ, քանի չէր սկսել դեմ արտահայտվել գործող իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, ԱՄՆ դեսպանատան գործակալական ցանցի գործողություններին: Մենք գտնվում ենք ամենակարևոր տեղը, որովհետև այս ամենն ունի ոչ հայաստանյան ծագում ունեցող հովանավորություն, որը հնարավոր է դարձրել տարբեր չարիքներ մեր պետության գոյության ընթացքում, այդ թվում` 2018 թվականի պետական հեղաշրջումը»,- ասաց նա: