ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 000 դեպք է բացահայտվել վերջին մեկ օրում
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 000 դեպք է արձանագրվել, ավելի քան 760 մարդ մահացել է հիվանդությունից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մեկ օրում արձանագրվել է 25 540 վարակման դեպք, որն ավելին է նախորդ օրվա ցուցանիշից:
ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 մլ 142 հազար դեպք է արձանագրվել, մահվան՝ ավելի քան 117 հազար: Երկրում ապաքինվել է ավելի քան 854 հազար մարդ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի՝ «Քովիդ-19»-ից ամենից շատ տուժած նահանգնում՝ Նյու Յորքում, արձանագրվել էր հիվանդությունից մահվան և վարակման նվազագույն ցուցանիշները:










