Volkswagen-ը և Ford-ն էլեկտրամեքենաների համատեղ արտադրություն են սկսում

20:31 • 14.06.20

Գերմանական Volkswagen ընկերությունների խումբը և ամերիկյան Ford ընկերությունը պայմանագիր են ստորագրել էլեկտրամեքենաների համատեղ արտադրության և ինքնագնաց տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հավելելով, որ պայմանագրով ընկերությունների կապիտալների միաձուլում չի նախատեսվում: Volkswagen-ում այդ համագործակցությունից ստացվող եկամուտը գնահատում են 10-20 մլրդ դոլարի սահմանում:

Պայմանագրի համաձայն՝ գերմանական մեքենաշինական հսկան 1 մլրդ դոլար պետք է ներդնի բաժնետերերի Argo Al դուստր ընկերությունում, որը տեխնոլոգիաներ է մշակում ինքնագնաց մեքենաների համար: 

Ford-ը 2023 թվականից կսկսի Եվրոպայում էլեկտրամեքենաներ արտադրել, որոնցում կկիրառվի գերմանական կոնցեռնի կողմից մշակված տեխնոլոգիան: