Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան նվազագույն ցուցանիշը մարտից ի վեր

23:09 • 14.06.20

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 36 դեպք է արձանագրվել, որը նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է մարտից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով թագավորության առողջապահության և սոցիալական խնամքի վարչությանը:

Ընդհանուր առմամբ, կորոնվիրուսով պայմանավորված հիվանդությունից երկրում մահացել է 41 698 մարդ: Համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել 295 889 բնակչի մոտ, վերջին մեկ օրում՝ 1514-ի:

Նշվում է, որ հանգստյան օրերին տեղեկացման համակարգն ամողջ ծավալով չի աշխատում, և այս օրերին հաշվի չառնված դեպքերի թիվերը գումարվելու են առաջիկա օրերի տվյալներին: Նախօրեին, այնուամենայնիվ, հաղորդվում էր մահվան 181 և վարակման 1425 դեպքի մասին: