«Ադեկվադ» միաբանության անդամներն ազատ արձակվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնից (տեսանյութ)

19:57 • 15.06.20

 

«Ադեկվադ» միաբանության անդամները քիչ առաջ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի հարակից տարածքից բերման են ենթարկվել, ովքեր այստեղ էին եկել նախագահ Արմեն Սարգսյանի լռակյաց պահվածքի համար նրան երախտագիտություն հայտնելու։

«Ադեկվադ»-ի անդամներ բնորոշմամբ՝  վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գրեթե բոլոր կարևորագույն գործընթացերում իշխանությունների շահերի լուռ սպասարկումը և օտարկերկրյա շահերի ներկայացվածությունը՝ ի դեմս ներկայիս իշխանությունների և նախագահ Արմեն Սարգսյանի, ազգային անվտանգության սպառնալիք է:

Այնուհետև, ոստիկանները «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Մանրամասները տեսանյութում։