Վրաստանում այսօրվանից բացվել է ներգնա տուրիզմը, աշխատանքը վերսկսել է երկաթուղին
Վրաստանում հունիսի 15-ից բացվել է ներգնա տուրիզմը, աշխատանքը վերսկսել է նաև երկաթուղին: Այս մասին տեղեկացնում է tabula.ge կայքը:
Վրաստանի հյուրանոցները պետք է հետևեն հատուկ կարգադրություններին: Նրանք աշխատելու իրավունք կունենան միայն հատուկ ստուգումից հետո ստացած թույլտվության հիման վրա:
Վրացական երկաթուղիները նույնպես պետք է համապատասխանեն երկրի առողջապահության նախարարության պահանջներին: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք պատրաստ են դրան: Գնացքները կմեկնեն դեռևս միայն 5 ուղղություններով և միայն ցերեկային ժամերին:










