Մենք տրանսպորտ ենք ուզում, որ կարողանանք աշխատել. Արարատի մարզի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

13:35 • 15.06.20

Կառավարության դիմաց Արաարտի մարզի Հայանիստ գյուղի և հարակից համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դժգոհում են երկու կարևոր խնդրի վերաբերյալ, որ տրասպորտի բացակայությունից և ջրից:

Խնդրի վերաբերյալ բնակիչները պատրաստվում են նամակներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ԱԺ-ին:

Ակցիայի մասնակիցը նշում է, որ իրենց վստահեցրել են, որ գյուղում տրանսպորտը գործելու է, սակայն դեռևս տրասպորտ չկա, ինչի պատճառով չեն կարողանում գնալ աշխատանքի.

«Դիմել ենք նախարարություն, հետո ասել էին, որ պետք է լինի մեկ այլ տրանսպորտ, որը սպասարկելու է գյուղը: Հետո իմացանք, որ այդ խոսակցությունները սուտ է, որ ոչ մի երթուղի չի սպասարկելու: Մեր պահանջն է տրանսպորտի և ջրի հարցը կարգավորել, որովհետև մենք էլ ենք մարդ, ուզում ենք առողջ ապրենք: Քանի որ հիմա համաճարակ է, պետք է լինի հիգիենա, իսկ այդ գյուղերում հիգիենա չկա»:

Հարցին, թե դիմե՞լ են արդյոք մարզպետարան, ակցիայի մասնակիցը նշեց, որ մարզպետարանից նրանց ասել են՝ դիմեք այլ մարմինների:

«Մենք տրանսպորտ ենք ուզում, որ կարողանանք աշխատել: Ասել են դիմեք տրանսպորտի նախարարություն, վարչապետին: Գյուղացիները չաշխատելու խնդրի առաջ ենք կանգնել, տղամարդ թե կին, ոչ բոլորը ունեն հողատարածք, որ կարողանան բերք մշակել: Ազատաշենի ճանապարհի ջրերը, որ տեսնեք, այդ ջրերով ջրվում են մեր բոլոր բերքերը և մեր բոլոր քաղաքացիները առնում և ուտում են կեղտոտ ջրով ջրված բերքը, ո՞նց կարելի է այդպես անել: Գյուղում երկու ջուր կա՝ արտիզյան և իբր քաղաքի ջուր, որ մայիսից փոխում են մի քանի ժամով անջատում ու տալիս են այդ սարսափելի ջուրը: Ջրի պատճառով տարվա մեջ 3 անգամ աղիքային ինֆեկցիայով պառկել ենք հիվանդանոց: Մենք, որ նախարար ծնողներ չունենք, պետք է չապրենք՝ սովի մատնվենք: Ստուգում, որ կայացվի, կտեսնեն՝ ինչքան բնակչություն կա, որ ջրի խնդիր ունեն»:

Ակցիայի մեկ այլ մասնակից նշում է, որ իրենց աշխատանքը քաղաքում է և չեն կարողանում գալ քաղաք՝ «Օրական 2000-3000 դրամ տաքսիներին ենք տալիս: Աշխատում եմ, պետք է կերակրեմ երեխաներիս թե չէ, ամուսինս էլ աշխատանք չունի: Նախկինում 35 համարի ավտոբուսը աշխատել է և սպասարկել է 7 գյուղի, իսկ հիմա չկա, հնարավոր չի այսպես: Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչպար, Հայանիստ և Գետաշեն, Գետաշենի վիճակը ավելի վատ, ավտոբուս չկա: Թող 6-7 տրանսպորտ հատկացնեն 7 գյուղերը սպասարկեն, մարդիկ մեղք են»: