Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

20:31 • 15.06.20

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է ТАСС  գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը:

«Որոշում եմ կայացրել վայր դնել Ղրղզստանի վարչապետի լիազորությունները»,- քաղաքական գործչն մեջբերում է մամլո ծառայությունը: Վերջինս մեկնաբանել է, որ երկու շաբաթ առաջ որոշել է կարճաժամկետ արձակուրդ վերցնել իր հասցեին հնչած «ռադիոհաճախականության ռեսուրսների վերաձևակերպման» գործին ներգրավվածություն ունենալու մեղադրանքների ֆոնին: Այդ որոշումը կայացվել է «քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից  խուսափելու համար»:

«Ցանկանում են հատուկ ընդգծել, որ որևէ առնչություն չունեմ այդ գործին,իսկ իմ հասցեին հնչած մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն»,- ասել է Աբիլգազիևը:

«Այսօրվա դժվարին պայմաններում, երբ երկիրը դիմակայում կորոնավիրուսային վարակին և պայքարում է դրա հետևանքների դեմ տնտեսության համար, կառավարությունը պետք է աշխատի կայուն կերպով և վայելի քաղաքացիների լիարժեք  վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,– ասվում է Աբիլգազիևի հայտարարության մեջ։

Վերջինս կառավարությունը ղեկավարում է ավելի քան 2 տարի: Իր պաշտոնը նա կլքի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո: