Արցախի նախագահի՝ 2020-2025թթ. գործունեության ծրագրի մշակման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով պետական նախարարն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. գործունեության ծրագրի մշակմանը: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։
Գրիգորի Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահի 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքերում խիստ պահանջված է համարել նախանշված ժամկետների պահպանումը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջիկա աշխատանքային ուղղություններում մի շարք հստակեցումներ են արվել:










