Անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն եմ սխալ անում, որ մարդիկ առանց դիմակ, 15 հոգով հավաքվում ու իրենց դատապարտում են մահվան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Բացթողումն այն է, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացուն համոզել, պարտադրել պահել համաճարակային կանոնները: Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է կառավարության բացթողումը կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Այս բոլոր աղմուկ–աղաղակի մեջ գալիս կուլմինացիա են դառնում երկու գործոն՝ դիմակ, որը դառնում է դոմինանտ գործոն և երկորդը՝ սոցիալական հեռավորություն: Սա է մեր ամենամեծ պրոբլեմը: Ես այդ նկարները, որ տեսնում եմ, ինչպես են մարդիկ այդպես հավաքված, ինձ հարց եմ տալիս՝ լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Այսօրվա թիվը ցույց է տալիս, որ 15 հոգի հավաքված են, որ մեկը ասիմպտոմ լինի 15 հոգի նարդու սեղանի շուրջ հավաքվածները, մանավանդ, որ այդ ժողովուրդը 55-ից ավելի տարիքի են, իրենք իրենց դատապարտում են մահվան: Անընդհատ ինձ հարց եմ տալիս, ի՞նչն եմ սխալ արել, որ այդ մարդիկ այդպես են անում»,- ասաց նա:
Նա ասաց, որ իր մոտ ավելի շատ հարց է առաջանում՝ ինչ պետք է անեին, որ երեկ չէ առաջին օրը Հաղարծին գնացած քաղաքացիները դիմակով լինեին: «Կա վարկած, որ մենք պետք է փակեինք, թույլ չտայինք, բայց հարցը ուրիշ բանում է, այդ նույն մարդիկ իրենց տանը նույն բանն անեին դրանից ավելի շատ էր լինելու մեր մխիթարանքը Վարքագծի մեջ է խնդիրը, ուրիշ ձև չկա»,- ասաց նա:










