Պերուում կիրակնօրյա պատարագի ժամանակ տաճարի նստարաններին տեղադրված են եղել կորոնավիրուսի 5000 զոհերի լուսանկարները (լուսանկարներ)

14:21 • 15.06.20

Պերուի մայրաքաղաք Լիմայի Մայր տաճարի արքեպիսկոպոս Կառլոս Կաստիլյայի մատուցած կիրակնօրյա պատարագի ժամանակ տաճարի նստարաններին և սյուներին փակցված են եղել կորոնավիրուսի 5000 զոհերի լուսանկարները, գրում է The Guardian-ը։

Փակցվել են բժիշկների, ոստիկանների, հրշեջների, մաքրուհիների և երեխաների լուսանկարներ։

Պատարագը հեռարձակվել է ուղիղ եթերով, որի ընթացքում հոգևորականը քննադատել է հարավամերիկյան երկրի առողջապահության համակարգը, որը, նրա խոսքով, «հիմնված է եսասիրության և բիզնեսի, այլ ոչ թե ժողովրդի հանդեպ գթասրտության և համերաշխության վրա»։

Կաստիլյան Պերուին կոչ է արել միավորվել՝ նախազգուշացնելով, որ «ծանր օրերը դեռ առջևում են»։

«Սարսափելի կլինի, եթե գալիք ժամանակներում մենք սովից մահացածների հազարավոր նման լուսանկարներ ունենանք»,-ասել է նա:

Պերուում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 6400 մարդ է մահացել, արձանագրվել է հիվանդության 225 000 դեպք։

In Peru, thousands of faces at Mass -- none now alive | World News ...In Peru, thousands of faces at Mass -- none now alive | World News ...In Peru, thousands of faces at Mass -- none now alive | World News ...In Peru, thousands of faces at Mass -- none now alive - ABC NewsPeru archbishop fills cathedral with portraits of Covid-19 victims ...