«Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկեցին նախագահական նստավայրի մոտից (տեսանյութ)
Մենք պատրաստվում ենք նախագահին հանձնել գրավոր մեր երախտագիտության խոսքը: Այս մասին լրագողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը, ով «Ադեկվադ» միաբանության անդամների հետ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց են:
«Արդեն երկու տարի է Արմեն Սարգսյանը լռում է Հայաստանում քաղաքական հետապնդումների հարցով և յուրաքանչյուր դրվագից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ որևէ կարծիք չի արտահայտում: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ նա հետևում է իր կոլեգաների օրինակին և չի խառնվում Հայաստանի ներքաղաքական անցուդարձին իրեն վերապահելով միայն արտաքին դաշտում՝ Դուբայներում, արտասահամաններում, դավոսներում տիեզերագնացության մասին ելույթներով»,-ասաց նա:
Արթուր Դանիելյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահը որոշակի լիազորություններ ունի դե յուրե, բայց քանի որ նա ոչ լեգետիմ նախագահ է, Արթուր Դանիելյանի կարծիքով նորոշել է դե ֆակտո իր լիազորությունները չստանձնել:
«Նույնը տեղի ուենցավ, երբ Սահմանադրական դատարանի դատավոր պետք է ներկայցներ, նա իր ուսերից այդ բեռը բարդեց ինչ-որ շինծու հանձնաժողովին և նշանակեց այն մարդու, ով Նիկոլ Փաշինյանն էր ուզում: Այսինքն՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա հասկանալով, որ լեգիտիմ նախագահ չէ և Հայաստանում պետք է ընդամենը կատարի Միացյալ Թագավորության դեսպանի դերը, հրաժարվում է դե յուրե իրեն վերապահված լիազորություններից»,-ասաց նա:
Այնուհետև, ոստիկանները «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկեցին նախագահական նստավայրի մոտից։
Մանրամաները՝ տեսանյութում։










