Բրիտանուհին բադի ձագեր է աճեցրել խանութից գնված ձվերից

00:14 • 15.06.20

Անգլիայի 29-ամյա բնակչուհի Չարլի Լելյոն սուպերմարկետից գնած ձվերից կարողացել է բադի երեք ձագ աճեցնել:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, բրիտանուհին, արձակուրդում գտնվելով, որոշել է փորձ կատարել և խանութից գնված ձվերը տեղադրել է ինկուբատորի մեջ: Բրիտանուհին որոշել է բադի ձագերին պահել իր տանն ապրող հավի ճտերի հետ միասին:

Սուպերմարկետից, որտեղից կինը գնել էր սննդամթերքը, հայտնել են, որ բեղմնավորված ձվերն անվնաս են ուտելու համար և ընդհանրապես չեն տարբերվում սովորական ձվերից, քանի դեռ չեն դրվել ինկուբատորում:

Բրիտանուհու մոտ, որն աշխատում է խանութում որպես մենեջերի օգնական, նման միտք է առաջացել սոցցանցում նման տեսանյութ տեսնելուց հետո, թե ինչպես է օգտատերերից մեկը խանութից գնված լորի ձվերը ինկուբատորում դրել: